Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան բաժանվել են մոտ 7 տարվա հարաբերություններից հետո: Այս մասին հայտնում է Elle-ն:
Զույգի միջև աղմկոտ սկանդալներ չեն եղել, միշտ հանրության մեջ միասին են երևացել և միմյանց հանդեպ նուրբ զգացմունքներ են դրսևորել: Զույգը նույնիսկ մտածել է պաշտոնապես ամուսնանալու, ևս մեկ երեխա ունենալու մասին:
Իսկ հիմա արևմտյան տաբլոիդները, հղում անելով աստղային ընտանիքի մտերիմ ընկերոջը, քննարկում են նրանց հարաբերությունների փուզումը: Պարզվել է, որ զույգը մի քանի ամիս միասին չի ապրում: Շակիրան իր համար տուն է գնել Բարսելոնայում և երեխաների հետ տեղափոխվել է այնտեղ:
Երգչուհու և ֆուտբոլիստի բաժանության մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, զույգը խուսափում է մեկնաբանություն անելուց: Ասում են՝ երգչուհին հոգնել է սիրելիի խանդից:








































