Friday, 03 07 2026
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի

Ոստիկանների պաշտոնական չարաշահման գործի նախաքննությունն ավարտվել է

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի տեսուչը, հետաքննության գծով ավագ տեսուչը, ինչպես նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի պատճառով ոստիկանությունում չի հաշվառվել առերևույթ ծանր հանցագործության` բռնաբարության դեպքը, ըստ այդմ` գործով վարույթ չի իրականցվել և չի ապահովվել անհրաժեշտ քննություն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:

Այսպես, 04.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս Լ. Մ.-ի հագուստի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Հիշյալ ահազանգը ստանալուց հետո բաժնի հերթապահ մասի տեսուչ Վլադիմիր Սաֆրազյանն ամբողջությամբ չի գրանցել ստացված ահազանգը` թաքցնելով անչափահասի հագուստի վրա արնանման հետքերի առկայության հանգամանքը: Այնուհետև օպերատիվ խմբի հետ բժշկական կենտրոն է այցելել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, ապա նաև` հետաքննության գծով ավագ տեսուչ Ռազմիկ Հակոբյանը: Սակայն հետաքննության մարմնի նշված աշխատակիցները, այդ թվում բաժանմունքի պետը, իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում ծանր հանցագործության՝ բռնաբարության չբացահայտված դեպքով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ոստիկանության համապատասխան մատյաններում ամբողջությամբ չեն գրանցել ստացված ահազանգի բովանդակությունը՝ թաքցրել են անչափահասի հագուստների վրա արնանման հետքերի առկայության հանգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքները պարզելու և այն կատարած անձին բացահայտելու ուղղությամբ: Ավելին, արնանման հետքերի առկայության հանգամանքը Սիսիանի բաժնի երկու տեսուչները թաքցրել և չեն ներառել դեպքի վերաբերյալ ոստիկանության Սիսիանի բաժնի պետին հասցեագրված զեկուցագրերում:

Մ. Ստեփանյանի, Վ. Սաֆրազյանի և Ռ. Հակոբյանի վերը նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, իսկ առերևույթ ծանր հանցագործության՝ բռնաբարության դեպքը չի հաշվառվել և գործով վարույթ չի իրականացվել: Արդյունքում չի ապահովվել նաև գործի արդարացի քննության սկզբունքը, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:

Այսպիսով, վերը նշված արարքների կատարման համար ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանին, նույն բաժնի տեսուչ Վլադիմիր Սաֆրազյանին և ավագ տեսուչ Ռազմիկ Հակոբյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում