Սուննիները, ովքեր փոքրամասնություն են կազմում Իրաքում, ծրագրում են կենտրոնական և հյուսիսային նահանգների տարածքներում տարածաշրջանային ինքնավարություն հիմնելու հարցով հանրաքվե անցկացնել։ «Սուննիները ճնշում են գործադրում իրենց պաշտոնատար անձանց, օրենսդիրների, ցեղային առաջնորդների վրա, որպեսզի նրանք աշխատեն սուննիական տարածաշրջանի հաստատման ուղղությամբ»,-Interfax-ը մեջբերում է Նայնավայի գավառական խորհրդի անդամ Գազվան Դաուդիի խոսքերը։
Նայնավա նահանգի արաբական ցեղերի ներկայացուցիչ, շեյխ Մուզահիմ ալ-Հվետը հայտնել է, որ սուննիական տարածաշրջանը կներառի Նայնավան, Անբարը, Դիյալան, Սալահ-էդ-Դինը և Բաղդադի այն շրջանները, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են սուննիները։








































