Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հանդես է եկել հօգուտ փայտով ջեռուցման արգելք սահմանելու և դիմել է շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարին՝ խնդրելով լրացուցիչ լիազորություններ տրամադրել պինդ վառելիքի այրման և շինարարության հետևանքով աղտոտվածության դեմ պայքարելու համար: Այս մաին հայտնում է The Guardian-ը:
Խանը հանդես է գալիս հօգուտ փայտի վառարանների արգելքի օդի աղտոտվածության դեմ պայքարի համար:
Մեծ Բրիտանիայի հարավ-արևելքում տնային տնտեսությունների 16%-ը փայտի վառարան է վառում: Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրության համաձան՝ նրանց բաժին է ընկնում Լոնդոնի օդ վնասակար մասնիկների արտանետման քառրդ-երրորդ մասը:
«Ավելի քան 400 դպրոց է գտնվում շրջաններում, որտեղ աղտոտվածության մակարդակը թույլատրելիից բարձր է»,- փաստակել է Լոնդոնի քաղաքապետը:









































