Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ Մարտինն ու Ալլա-Վիկտորյան, ինչպես պարզվում է՝ պաշտում են սառնաշաքարը։ Հայտնվելով տոնական միջոցառմանը, որը նվիրված է եղել Պետրովսկի Պասսաժում Il Gufo մոնոբրենդային նոր խանութի բացմանը, երեխաները հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Աստղային հայրիկի հետ նրանց լուսանկարել ցանկացողներն այնքան շատ եղել, որ թիկնապահը ստիպված է եղել միջամտել։
Երեխաներին է միացել նաև երգչուհի Անի Լորակի դուստրը՝ Սոֆիան։ Նրանք միասին դիտել են օճառե պղպջակների շոուն։
Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է լրագրողներին, որ իր դուստրը մեծանում է՝ նորաձև հագնվելով։ Սոչիում «Նոր ալիքի» ժամանակ նա բեմ է բարձրացել Il Gufo-ի զգեստով, որից աշխարհում կա ընդամենը 2 նմուշ, դրանցից մեկը պատկանում է Բեյոնսեի դստերը։












































