Հյուսիսային Կորեան հերթական անգամ քննադատության է ենթարկել երկրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը և անվանել նրան «խելագար ամերիկացի ծերուկ»։
Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ին միջուկային աղետով՝ դեպի Կորեական թերակղզի ռազմավարական ռմբակոծիչների ուղարկման դեպքում։ Այս մասին ասվում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հանուն խաղաղության հյուսիսկորեական կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունում։
«Մենք հերթական անգամ հիշեցնում ենք, որ մեր ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության մեջ։ Պատժամիջոցային մահակների օգտագործումն ու ռմբակոծիչների ուղարկումը հանդիսանում են ինքնասպանության ակտեր, որոնք կտանեն միջուկային աղետի։ Այն ունակ է վերածելու ԱՄՆ-ը կրակի ծովի»,-ասվում է հաղորդագրությունում։









































