Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Իսպանիայի «Ղարաբաղը»

Իսպանիայի «Ղարաբաղը»

Կատալոնիան Իսպանիայի հյուսիս – արևելքում գտնվող զարգացած գավառ է` 7,5 միլիոն բնակչությամբ: Կատալոնացիներն ունեն իրենց լեզուն, մշակույթը, սակայն Իսպանիայի սահմանադրությամբ ճանաչված չեն որպես առանձին ժողովուրդ: Վերջին հինգ տարիներին տարածաշրջանում աճել է անկախության կողմնակիցների թիվը: Տեղական խորհրդարանի 2015թ-ի ընտրություններում Կատալոնիայի անկախությունը պաշտպանող ալյանսը ստացավ մանդատների 60%-ը և կարելի է պնդել, որ դրանով էլ մեկնարկ տրվեց անկախության գործընթացին, որի տրամաբանական հանգրվանը վաղվա հանրաքվեն է: Անկախության հանրաքվեի առաջին փորձը տեղի է ունեցել 2014-ին, սակայն Իսպանիայի կենտրոնական իշխանություններին հաջողվել է վիժեցնել գործընթացը: Կատալոնացիներն այս անգամ վճռական են տրամադրված, իսկ Մադրիդում նույնիսկ պատրաստ են ուժային գործողությունների: Վաղվա գլխավոր ինտրիգն այն է` կկայանա՞ հանրաքվեն, թե՞ Իսպանիայի իշխանություններին կհաջողվի տապալել այն: Բարսելոնայում հղում են անում միջազգային իրավունքին և պնդում են, թե ինքնորոշվելու իրավունք ունեն: Կատալոնացիները ճիշտ են, մանավանդ, որ բնակչության մեծամասնությունը կողմ է ինքնիշխանությանը:

Սակայն` իրավական առումով, ճիշտ են նաև Իսպանիայի կենտրոնական իշխանությունները, որոնք վկայակոչում են երկրի սահմանադրությունը և պնդում են, որ այն լեգիտիմ չի համարում միակողմանի նախաձեռնությունները: Մինչ Կատալոնիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնում անկախության գաղափարին, Իսպանիայի կենտրոնական իշխանությունները գործուն քայլեր են կատարում հանրաքվեն վիժեցնելու ուղղությամբ: Տարածաշրջանում մոբիլիզացված է մի քանի հազար ոստիկան, կատարվում են խուզարկություններ և ձերբակալություններ, կնքված են 2315 տեղամասերից 1300-ի դռները, որպես տեղամաս ծառայող 163 դպրոցի շենք զբաղեցված է անկախության կողմնակիցների կողմից: Այնուամենայնիվ, Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչեմդոնը վստահ պնդում է, թե հանրաքվեն կայանալու է` տպավորություն ստեղծելով որ Բարսելոնայում գոյություն ունի պլան Բ-ն: Իսպանիայի իշխանություններն, իրենց հերթին, խոստանում են կիրառել կոշտ միջոցառումներ, թերևս` ոգևորված այն հանգամանքով, որ Եվրամիությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Իսպանիայի տարածքային ամբողջականությանը և առհասարակ` չկա որևէ երկիր, որն այս պահին պատրաստ է ճանաչել Կատալոնիայի անկախությունը: Մյուս կողմից` Մադրիդում մտավախություն ունեն, որ եթե Կատալոնիայում հանրաքվեն հաջողի, անջատողական տրամադրությունները կտարածվեն երկրի այլ շրջաններ, մասնավորապես` Բասկերի երկիր:

Կատալոնիան Ղարաբաղի ճանապարհով

Եթե Կատալոնիայում հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա, ապա Իսպանիայի այս հարուստ շրջանն, ըստ ամենայնի, կհամալրի Արցախի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Սոմալիլենդի, չճանաչված մյուս պետությունների շարքերը: Օրինակ` Արցախը, մասամբ նաև Հյուսիսային Կիպրոսը կարողացել են ապահովել պետական մարմինների ֆունկցիոնալությունը` նույնիսկ անկախ միջազգային ճանաչումից: Մյուս կողմից`միջազգային ճանաչումը այն գլխավոր հանգամանքն է, որը երկարաժամկետ կտրվածքով ապահովում է պետության կենսունսկությունը: Սա հատկապես վերաբերում է Կատալոնիային, որի պարագայում` անկախության չճանաչումը հանգեցնելու է ԵՄ-ից դուրսմղման` դրանից բխող մարտահրավերներով: Իհարկե չճանաչված շատ պետությունների ոգեշնչում է Կոսովոյի նախադեպը, որի անկախության ճանաչման գործընթացը սկսվեց 1991-ի անկախության հանրաքվեից միայն 17 տարի հետո` 2008-ին: Սակայն հակամարտությունները` չնայած բազմաթիվ ընդհանրություններին, ունենում են միայն իրենց բնորոշ առանձնահատկություններ և հիմա դժվար է նախադեպային կանխատեսումներ անելը:

Ինքնորոշման իրավունքի նահանջ

Միանգամայն բնական է այն համակ ուշադրությունը, որը Հայաստանում նկատվում է Իրաքյան Քուրդիստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեների հանդեպ: Մեր հայրենակիցներին ոգևորում է աշխարհում նոր թափ հավաքող ինքնորոշման պայքարը` հույսեր ծնելով, որ դա դրական համատեքստ կստեղծի նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում: Ոգևորությունը մի փոքր զգայական, էմոցիոնալ է, որովհետև Կատալոնիայի և Քուրդիստանի հանրաքվեներն այս իմաստով հակառակ էֆեկտն ունեն` աշխարհում ուժեղանում են սահմանների անձեռնմխելիության սկզբունքի կողմնակիցների դիրքերը: Նույնիսկ շատ իրավաբան-միջազգայնագետներ ինքնորոշման սկզբունքի գործողությունը սահմանափակում են, այսպես կոչված, «գաղութային» դեպքերի համար:

Այնուամենայնիվ, ազգերի ինքնորոշման և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներն իրարից անկախ, հավասարազոր սկզբունքներ են և յուրաքանչյուրի հակամարտության առանձնահատկություններն ու միջազգային ստատուս-քվոն են որոշում, թե դրանցից որին գերապատվություն կտան համաշխարհային քաղաքականության կենտրոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում