Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցությունների ընթացքում աջակցություն են հայտնել Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը, քրդական հանրաքվեն մեծ սխալ էր, հայտարարել է Էրդողանը բանակցությունների արդյունքներով։
«Այսօր քննարկել ենք Սիրիան և Իրաքը։ Համակարծիք ենք եղել Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում․ հանրաքվեն որևէ օրինականություն չունի։ Հյուսիսային Իրաքի իշխանությունները մեծ սխալ են գործել։ Ոչ ոք չունի իրավունք վերածելու մեր տարածաշրջանը թեժ կետի»,-լրագրողներին ասել է Էրդողանը։
Սիրիայի հարցով պայմանավորվածությունները Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր հաջողությունն են, փաստացի ստեղծված են պայմաններ՝ արաբական հանրապետությունում եղբայրասպան պատերազմի դադարեցման համար, իր հերթին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։









































