Monday, 06 07 2026
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը

Հայաստանը կստանձնի ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 27-ին Կազանում մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Բացի Հայաստանից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, դիտորդի կարգավիճակով՝ Ղրղզստանից և Տաջիկստանից:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագիծն ու դրանից բխող հակակոռուպցիոն պայքարի հայեցակարգի մշակման ընթացքը: Վերջիններս ուղղված են ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանը, անդամ երկրների միջև այս ոլորտում փոխգործակցության սկզբունքների, խնդիրների և ձևաչափերի հստակեցմանը:

Միջպետական խորհրդի անդամները անդրադարձել են նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության կառուցակարգերին, հաստատել Խորհրդի 2018թ. գործունեության պլանը, ստորագրել նիստի եզրափակիչ բոլոր փաստաթղթերը:

Կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհուրդը մեկամյա ժամկետով ընտրել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմը: Մասնավորապես ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ընտրվել է Խորհրդի նախագահ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ստանձնել է Խորհրդի համանախագահի պաշտոնը՝ որպես հաջորդ տարի նախագահությունն ընդունող կողմ: Այս կապակցությամբ իր խոսքում նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա հերթական նիստը Հայաստանում ընդունելուն՝ նկատի ունենալով նմանատիպ ձևաչափով ֆորումներ անցկացնելու կուտակված հարուստ փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում