Monday, 06 07 2026
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

ԵԱՏՄ-ից ՀՀ-ն դուրս բերելու նախագծի քննարկման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մերժվեց

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց  Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու վերաբերյալ նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու առաջարկին կողմ քվեարկեց 1, դեմ՝ 10 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է առաջարկը և ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու հարցը ժամանակավոր հանձնաժողովում քննարկելու անհրաժեշտություն բացառապես չի տեսնում: Նա նշեց, որ ներկայացված չէ որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է հարցը քննարկվի ժամանակավոր, այլ ոչ թե արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չունի մշտական հանձնաժողովը, ուստի հարցը կարելի է քննարկել մշտական հանձնաժողովում և եզրակացություն ներկայացնել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ իրենք կողմ են ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու մասին նախաձեռնության քննարկումներին, սակայն հավելեց, որ նախաձեռնության հեղինակների հիմնավորումները իր համար բավարար չեն: Այնուամենայնիվ, Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք պատրաստակամ են շարունակել քննարկումները՝ առաջարկելով նախաձեռնության հեղինակ «Ելք» խմբակցության պատգամավորներին հարցը առանձին քննարկել իրենց խմբակցության հետ:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակապես չկա: Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու հայտարարության նախագծի վրա «Ելք» խմբակցության պատգամավորները լուրջ աշխատանք են տարել, հետևաբար լրացուցիչ հիմնավորումների կարիք չպետք է ունենան: «Այս պարագայում ես կարծում եմ, որ մենք կարող ենք այս հարցը քննարկել մշտական հանձնաժողովում: Հետևաբար, իմ կարծիքով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակապես չկա: Ես կարծում եմ, որ այս առաջարկը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստանա: Սա իմ անձնական կարծիքն է: Համոզված եմ, որ քվեարկությամբ իմ գործընկերները ևս կհայտնեն իրենց դիրքորոշումը»,- ընդգծեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ անդամ Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառությանը: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Ռուսաստանի առաջին 5 առևտրային գործընկերներն էլ ԵԱՏՄ-ից չեն, սակայն դա Ռուսաստանից ԵԱՏՄ-ն լքելու հիմքեր չի տալիս: Աշոտյանը շեշտեց, որ որոշ թվերի համադրման արդյունքում ցանկացած քաղաքական դիրքորոշում կարելի է հիմնավորել, սակայն դա չի նշանակում, որ այդ դիրքորոշումը ճիշտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում