«Եթե ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով, դա շեփորում է այն հանգամանքը, որ գործընթացը ստեղծված է»,- այսպիսին էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի գնահատականը, որի կարծիքով՝ քաղաքական առումով սա այնքան էլ սխալ հնարք չէ:
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանն ընթանում էր ճիշտ ուղով, սակայն շեղվեց, քանզի Հայաստանի այդ օրվա իշխանությունները չկարողացան դիմակայել այն ճնշումներին, որոնք առկա էին:
Լինելով եվրոպական քաղաքակրթության կողմնակից՝ Արարատ Զուրաբյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ հարցին պետք է շատ զգույշ մոտենալ:









































