Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Գյուղնախարարն ընդունել է «CLAAS» Global Sales ընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Միջին Ասիայում և Կովկասում «CLAAS» Global Sales ընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջեր Թոմաս Շտիգլերին և Կրասնոդարում «CLAAS» ընկերության գործարանի կոմերցիոն տնօրեն Միխայել Ռիտտերին: Հանդիպմանը ներկա էր նաև «CLAAS» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Իվանյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում հյուրերը կարևորել են օգոստոսին Գեղարքունիքի մարզում Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացումը, որին ներկայացված է եղել նաև «CLAAS» ընկերության արտադրանքը: Միաժամանակ նրանք տեղեկացրել են, որ ընկերությունը նպատակադրված է ընդլայնել իր ներգրավվածությունը հայաստանյան շուկայում:

«Շատ կարևոր է, որպեսզի հայ ֆերմերները ոչ միայն տեղեկացված լինեն «CLAAS» ընկերության արտադրանքին և դրա առավելություններին, այլև անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան ստանալ պատշաճ ծառայություններ», – ընդգծել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Թոմաս Շտիգլերը նշել է, որ  իրենք հետաքրքրված են, որպեսզի «CLAAS» ապրանքանիշի գյուղտեխնիկան ավելի լայնորեն ներկայացված լինի Հայաստանում:  Նա նաև հավելել է, որ պատրաստ են քննարկել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից գյուղտեխնիկայի ներմուծման հնարավորությունը, քանի որ այնտեղ ձևավորվել է արտադրության ամբողջական շղթա՝ հայ սպառողին այն առավել մատչելի և ճկուն պայմաններով տրամադրելու նպատակով:

Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ բացի «CLAAS» ապրանքանիշի գյուղտեխնիկայի և հարակից սարքավորումների ներմուծումը Հայաստան, կարևոր է նաև այդ տեխնիկայի շահագործման վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետներ՝ տեղում ուսուցում կազմակերպելու նպատակով: Քննարկվել է նաև Հայաստանում «CLAAS» ընկերության տեխնիկայի սպասարկման կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացմանն առնչվող մի շարք այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում