Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի 102 քաղաքացու, որոնք փորձել են անօրինական կերպով մեկնել Ռումինիա՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասը կանայք են և երեխաներ:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. սկսված հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 115 հազար մարդ, շուրջ երկու միլիոնը դարձել է փախստական:









































