Ուկրաինան մոտ է նրան, որպեսզի Ասոցացման համաձայնագիրը ստորագրի Եվրամիության հետ, որի շնորհիվ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարող է ազատ արձակվել մոտակա ժամանակներս: Այս մասին բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը:
«Մենք չափազանք մոտ ենք այդ հարցի կարգավորմանը»,- ասել է Ազարովը՝ պատասխանելով Տիմոշենկոյի գործի մասին հարցին:
Նրա խոսքով՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ նախագահը մտադրություն չունեն խանգարել Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Նշենք, որ համաձայնագրի կնքման պայմաններից են՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում բարեփոխումների անցկացում, պայքար կոռուպցիայի դեմ և Տիմոշենկոյի գործի կարգավորում:







































