Friday, 03 07 2026
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա

ԱԻՆ-ը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը

Վերջին շրջանում ՀՀ ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով, որոնցից հիմնականներն են.

– դրանց մի մասը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, չունի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն.

– դրանք տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս, բնակելի շրջանների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հակառակ կողմում (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր, կետ 9.1.1).

– ՀԱԳ ավտոցիստեռնները լցավորելու համար նախատեսված չեն լցավորման աշտարակներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.5).

– պահպանված չէ ավտոցիստեռններից բալոնների լցավորման դեպքում ավտոցիստեռնի և գազալցման կայանի շինություն չհանդիսացող շենքերի ու շինությունների միջև առավելագույնը 80մ միջտարածությունը (հիմք՝ ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2005թ. «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N2399-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 61).

– նախատեսված չեն ավտոցիստեռնների լցավորման աստիճանը հսկելու համար ավտոկշեռքներ կամ ավտոցիստեռններում գազի զանգվածի որոշման, ինչպես նաև ջերմաստիճանի հսկման սարքվածքներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.6).

– գազալցման կայանների տարածքներում տեղակայված են նորմերով չթույլատրվող շենքեր և շինություններ (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 60).

– ավտոցիստեռնները ապահովված չեն բավարար քանակությամբ սկզբնական հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով (հիմք՝ N2399-Ն, գլուխ X, ենթագլուխ 22, կետ 141).

– գազալցման կայանների տարածքը շրջափակված չէ նվազագույնը 1,6մ բարձրությամբ, չհրկիզվող նյութերից պատրաստված ցանկապատով (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 62).

– էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ  էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին համապատասխան (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.25, կետ 6.5.7), և այլն:

Հատկապես մտահոգիչ է և հրատապ տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված ՀԱԳ շարժական կայանների հետ կապված իրավիճակը. այն պարզ պատճառով, որ դրանք ունեն խիստ մեծ պոտենցիալ պայթյունահրդեհավտանգավորություն և դրանցում առաջացած հրդեհներն ու պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և’ մարդկային, և’ նյութական:

Ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց և ՏԻՄ-երիի ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին: Միաժամանակ՝ տեսչությունը նպատակային հետազոտություններ է անցկացնում գազալցման կայաններում: Առավել վտանգավորների նկատմամբ իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան ներազդման միջոցների` օրենքի ողջ խստությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում