Մալավիի նախագահ Ջոյս Բանդան արձակել է երկրի կառավարությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` դա կապված է կոռուպցիոն սկանդալի հետ, որը ծագել է երկրում: Նախարարների կաբինետի նոր կազմի մասին հավելյալ կհայտարարվի:
Բանդան նախագահ է ընտրվել 2013 թ. ապրիլին: Պաշտոնը ստանձնելուց հետո նա 13 միլիոն դոլարով վաճառել էր նախագահական ինքնաթիռը և «լյուքս» դասի 60 ավտոմեքենաները՝ աղքատներին օգնելու համար:
Մալավիի նախորդ նախագահը մահացել է 2012 թ.:









































