ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
Նախագահը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշել է՝ Հրաչյա Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Նշենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքից հեռացրել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին:







































