Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ԱՄՆ-ն հստակ ցույց տվեց, թե ինչ քաղաքական կամք է սպասում Հայաստանից

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ուղեկցելով ԱՄՆ Կոնգրեսի Հայաստան ժամանած պատվիրակությանը, հայաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման համար քաղաքական կամքի առկայության դեպքում մնացյալ հարցերը դառնում են տեխնիկական և արագ լուծելի:

Հայաստանն ու ԱՄՆ-ն արդեն տևական ժամանակ է բանակցում են այդ համաձայնագրի շուրջ, որն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կարևոր նշանակություն և կխթանի հայ-ամերիկյան տնտեսական կապերը: Թեև Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարում է, որ գործընթացը օբյեկտիվորեն ժամանակ է պահանջում, այդուհանդերձ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի արած հայտարարությունը հուշում է, որ առկա է սուբյեկտիվ խնդիր: Համենայնդեպս, դեսպան Միլզը հայտարարել էր, որ սպասում են Հայաստանի կառավարության փաստարկին, որ համաձայնագիրը կարևոր է Հայաստանի համար:

Այլ կերպ ասած՝ դեսպան Միլզը հայարարում էր, որ ԱՄՆ-ն գործնականում չի հավատում, որ հենց այդ համաձայնագրի պակասն է խանգարում Հայաստանում ամերիկյան ներդրումների հոսքին: Ամերիկյան ներդրումների հոսքին խանգարում է ոչ թե կրկնակի հարկման համաձայնագրի բացակայությունը, այլ Հայաստանում սեփականության անձեռնմխելիություն երաշխավորող դատական անկախ համակարգի, ազատ մրցակցության, իրավահավասարության, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի, բիզնեսի և իշխանության տարանջատման բացակայությունը: Դա է, որ կանգնած է Հայաստան թե՛ ամերիկյան, թե՛ ընդհանրապես օտարերկրյա ներդրումների ճանապարհին: Եվ դրա մասին էր ակնարկում ԱՄՆ դեսպան Միլզը՝ հայտարարելով, որ սպասում  են Հայաստանի կառավարությունից լրացուցիչ փաստարկների:

Այսինքն՝ ԱՄՆ-ն սպասում է, որպեսզի ներկայացվեն հաջողություններ թվարկված ոլորտներում, որից հետո հնարավոր է ասել, որ արդեն հերթը հասել է կրկնակի հարկման համաձայնագրին: Այսինքն՝ դրանից հետո միայն հնարավոր կլինի ասել, որ Հայաստանի կառավարությանն այդ համաձայնագիրը պետք է Հայաստան ամերիկյան ներդրողների ներգրավելու, ոչ թե Հայաստանում իրենց կուտակած կապիտալն ամերիկյան զարգացող տնտեսության մեջ առավել շահավետ պայմաններով ներդնելու համար:

Ահա այս իրավիճակում, երբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը խոսում է քաղաքական կամքի կարևորության մասին՝ որպես համաձայնագրի կնքման առաջնային գրավական, հարց է առաջանում, թե հատկապես ո՞ւմ քաղաքական կամքի և ո՞ր հարցում: Որովհետև ԱՄՆ դեսպան Միլզն ընդամենը մի քանի օր առաջ շատ հստակ ցույց էր տվել, թե ում կամքին է սպասում Նահանգները և որ հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում