Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

Դաջվածքներ չունեմ, մարզպետի հետ լավ հարաբերություններ ունեմ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ անցած հինգշաբթի Առուշ Առուշանյանը նշանակվեց Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար:

Նույն որոշմամբ՝ նոյեմբերի 5-ին կկայանան նաև Գորիսի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Ուշագրավ է, որ կառավարությունը չսպասեց անգամ քաղաքապետի արտահերթ ընտրություններին, որպեսզի այդ ժամանակ առաջադրվեր ՀՀԿ թեկնածուն և դառնար քաղաքապետ, այլ միանգամից նրան նշանակեցին ԺՊ:

Առաջին երկու օրը Առուշանյանի նշանակումը չէր ոգևորում գորիսեցիներին: Նրանք նոր քաղաքապետին համարում էին «անփորձ ջահել», սակայն մի քանի օրվա մեջ Առուշանյանը հավակնում է դառնալ գորիսեցիների սիրելին: Նա արդեն իսկ քաղաքային տրանսպորտը դարձրել է անվճար, նոր ավտոբուսներ է բերել քաղաքի համար:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը 26 տարեկան է, Սյունիքում հայտնի գործարար, «Առանցք» ընկերության սեփականատեր Գագիկ Առուշանյանի որդին է: Առուշ Առուշանյանն իր հերթին «Գորմետալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Ինչպես հայտնի է՝ նա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, գրավել երրորդ տեղը, սակայն ԱԺ չհասավ ընտրություններից հետո իր հաղթանակի առթիվ խնջույքի ժամանակ մարդ ծեծելու պատճառով: Նրա փոխարեն ԱԺ գնաց Սիսիանի քաղաքապետի՝ նրանից շատ ավելի քիչ ձայներ հավաքած եղբայրը:

Նախընտրական շրջանի տեսանյութերը ուսումնասիրելիս նրան հաճախ կարելի է տեսնել վարչապետ Կարեն Կարապետյանի և մարզպետ Վահե Հակոբյանի կողքին: Վերջին երկուսը հենց նախընտրական շրջանում մասնակցել են նաև Առուշ Առուշանյանի հովանավորությամբ հիմնված կենտրոնի բացմանը: Բացի դրանից՝ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, շատ լավ հարաբերությունների մեջ է մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

«Առաջին լրատվականը» մի քանի հարց ուղղեց Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին:

Պարոն Առուշանյան, Վաչագան Ադունցի հրաժարականից հետո մամուլը շատ գրեց, որ այդ հրաժարականը պարտադրված է եղել, որեսզի Դուք դառնաք քաղաքապետ, քանի որ Վաչագան Ադունցը համարվում էր նախկին մարզպետի մարդը, իսկ Դուք՝ նոր մարզպետ Վահե Հակոբյանի: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հրապարակումներին:

– Այդ մասին բազմիցս խոսվել է, որ համայնքապետին պարտադրել չեն կարող, այդ հարցը կարգավորվում է օրենքով: Մյուս կողմից՝ Վաչագան Ադունցը նշել է, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել, որին չհավատալու պատճառ չեմ տեսնում: Սյունիքի մարզպետի հետ բավական լավ հարաբերություններ ունեմ, քանի որ Վահե Հակոբյանը բաց է շփման համար, և որպես գործարար՝ միշտ համագործակցել եմ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:

Կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են քաղաքապետարանում: Ազատվելո՞ւ եք նախկին քաղաքապետի կադրերից, թե՞ ոչ:

– Անձնավորված մոտեցումն իմ գործելաոճը չէ: Ես աշխատանքում սիրում եմ պատասխանատվություն, հետևողականություն, պրոֆեսիոնալիզմը միշտ կարևոր է ինձ համար: Այն կադրերը, ովքեր կհամապատասխանեն իրենց աշխատանքին, բնականաբար շարունակելու են աշխատել:

Ասում են՝ ժամականակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Դուք արդեն ամբողջությամբ լծվել եք քաղաքային աշխատանքներին: Ճի՞շտ է, որ քաղաքային տրանսպորտն անվճար եք դարձրել:

– Այո: Խնդիրները շատ են, և դրանց լուծման համար հետևողական աշխատանք է պետք տանել, ժամանակ կորցնելն անթույլատրելի է: Այս պահին մեծ ծավալով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Անվճար տրանսպորտի հետ կապված՝ ասեմ, որ ոչ բոլոր երթուղիներն են անվճար, քանի որ միկրոավտոբուսների մի մասը դեռ տեղ չի հասել: Այդ գաղափարը մեր թիմի հետ շատ վաղուց ունեինք, քանի որ Գորիսում ներհամայնքային տրանսպորտի խնդիրների մասին շատ էր խոսվում:

– Ի՞նչ միջոցներով եք երթուղիներն անվճար դարձրել: Ձեր անձնակա՞ն, թե՞ քաղաքային բյուջեի հաշվին:

– Դրանք իմ անձնական միջոցներով են արվել։ Ես ընդամենը մի քանի օր է, ինչ նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար, և չէի կարող համայնքային բյուջեից միջոցներ տրամադրել, նպատակ էլ չեմ ունեցել:

Ձեր այս քայլը կարո՞ղ ենք համարել նախընտրական քարոզարշավի մեկնարկ, թեև ընտրություններին դեռ բավական ժամանակ կա:

– Ոչ: Նման միտում չի կարող լինել, քանի որ մինչև քաղաքականություն մտնելը իմ ընկերության եկամուտների հաշվին մշտապես լուրջ ներդրումներ եմ իրականացրել տարբեր համայնքներում: Հավանաբար, այդպիսի բնակավայր չկա, որտեղ առաջնային խնդիրների լուծման գործում որևէ ներդրում արած չլինեմ: Ենթակառուցվածքների զարգացում, նորոգումներ, ծրագրերին աջակցություն. ներդրումները տարբեր ոլորտներում են արվել՝ առանց ակնկալիքի: Իմ և ընտանիքիս անդամների կողմից արվող ներդրումները տարիների պատմություն ունեն, հետևաբար, Գորիսում որևէ մեկի համար նորություն չէ, երբ որևէ ներդրում է արվում մեր կողմից: Պարզապես հիմա բոլորովին այլ պատասխանատվությամբ եմ մոտենում խնդիրների լուծմանը:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը նոյեմբերի 5-ին: Շատերը Ձեզ արդեն ընտրված քաղաքապետ են համարում:

– Այդ մասին դեռ վաղ է խոսել։

Պարոն Առուշանյան, մամուլը գրեց նաև Ձեր դաջվածքների մասին: Հիմա էլ գրել են, որ պլաստիկ վիրաբույժ եք փնտրում, որ ազատվեք դրանցից: Ճի՞շտ են խոսակցությունները:

– Կարծում եմ՝ բոլորն էլ լավ հասկանում են, թե ովքեր են այդ խոսակցությունները տարածում և ինչ նպատակով: Հետևաբար, որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում մեկնաբանություն անելու:

Բայց դաջվածքներ ունե՞ք, թե՞ ոչ:

– Ես արդեն պատասխանեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում