Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Եթե Քոչարյանը վերադառնա, Հայաստանը կդառնա մի ցեղ (տեսանյութ)

Դեռևս 2008-ին Արբակ Խաչատրյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում հետևյալ միտքն էր արտահայտել. «Դուք կգնեք Ադրբեջանից գազ, և մի քանի տարի հետո Հայաստանը Ձեզ այլևս ոչինչ չի կարող տալ, և այդկերպ դուք կհանձնեք Հայաստանը: Պրն Պուտին, խնդրում եմ, մի ստեղծեք  այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինեք  հանձնել Հայաստանը»,- գրել էր նա: Երկարատև ընդմիջումից հետո Ա. Խաչատրյանը Հայաստանում է և «Ժամանակի» հետ հարցազրույցում վերհիշելով նամակը` ասաց, որ փաստորեն իր կանխատեսումն իրականություն դարձավ:

 – Պարոն Խաչատրյան, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու ցանկության վերաբերյալ նախկինում խոսել ենք, կցանկանայի Ձեր գնահատականը տայիք ընդդիմադիր ուժերի  արձագանքին, արդյո՞ք այն համարժեք էր:

– Ցանկացած իրադրություն, որ ստեղծվում է, ինչպես օրինակ` այն, ինչ եղավ Ստրասբուրգում (պատմության մեջ նման բան չէր եղել), կարելի է տարբեր կերպ գնահատել… ասել` ո՞նց մեր պատիվը գցեցին,  կարելի է  նաև ասել, որ ամբողջ աշխարհում Հայաստանը դեր չուներ, իսկ այդ աղջիկը ցույց տվեց, որ ժողովրդի մեջ կա դուխ և կարելի  է պայքարել… բայց դրանով ստեղծել ընդդիմություն և ասել, որ տեսեք` այսպես եղավ, կամ այնպես՝ սխալ է: Պատմությունն այդպես չի ստեղծվում, ընդդիմությունն այդպես չի լինում, ընդդիմությունը քաղաքական հիմք պետք է ունենա: Մինչև դա պետք է իմանայինք, 3-4 տարի աշխատեցին Եվրոպայի հետ, հետո գնացին ուրիշ բան արեցին, բայց գոնե պետք է իմանային՝ եթե դա փոխվի, արձագանքներն ինչպիսի՞ն պետք է լինեն, բա մինչև այդ ընդդիմություն, նախարարություններ կան՝ արտաքին գործերի նախարարություն, ինստիտուտներ կան, չգիտեի՞ն` ինչ է կատարվում: Նախագահ են ընտրել, եթե նախագահը մենակ է այդ ամենը որոշում, էլ այդ ապարատներն ինչի՞ համար են՝ թալանելո՞ւ, հիմա հասկանո՞ւմ եք՝ ընդդիմություն ստեղծել միայն այդ տիկնոջ ելույթով, նորից ցույց է տալիս երկրի թուլությունը:

 – Իսկ եթե ոչ այն կուսակցությունը, որը ներկայացնում է Փոստանջյանը, չէ՞ որ գոնե  խորհրդարանում իրենց ընդդիմադիր են հռչակել Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, նաև ունենք «այլընտրանքային» «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, նրանց մասին ի՞նչ կասեք:

 – Ես ներքին կուսակցական հարցերը չեմ սիրում մեկնաբանել: Ընդհանրապես, այն ժամանակ ես մի շարք ռուս գործիչների ասացի՝ ձեր այդ քայլով Եվրոպայից, հակառուսական ուժերից հարվածներ կսկսվի, պատրաստ ե՞ք… իրենք շատ սովորական էին ընդունում: Հիմա ես կուսակցությունների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, ես նրանց անունները գիտեմ, քանի որ արտաքին և ներքին քաղաքականության մեջ չեմ տեսել մի քայլ, որ այդ կուսակցություններից որևէ մեկը կատարել է: Այստեղ միշտ որոշել է երկրի նախագահը, որը ապացուցեց վերջին քայլը, այդ կուսակցությունները ստեղծվել են գոյատևելու համար… Ինքս համոզված չեմ, որ այդ կուսակցությունները կարող են որևէ դեր խաղալ Հայաստանի ապագա պատմության և զարգացման մեջ:

 Իսկ, օրինակ, Րաֆֆու մասին ես նախկինում էլ  հայտնել եմ իմ կարծիքը, ինձ միշտ հետաքրքրել է նրա, նաև Կարեն Դեմիրճյանի դիրքն ու մոտեցումները՝   նրանց հիմքը ազնվությունն էր,  երկրից ոչինչ չեն գողացել: Պարզ է՝ Րաֆֆին ներկայացնում է «Ժառանգությունը», հիմա դա կարևոր չէ… ամեն դեպքում, ցավում եմ, բայց  Ձեր սերունդը մոռացել է Կարեն Սերոբի Դեմիրճյանին, միայն պատմությունով եք լսում, քաղաքական հզոր թափ և իսկական հայի, հայկական մոտեցում կար Կրեմլի նկատմամբ, որը պահանջում էր իր ժողովրդի համար, իսկ այն դեմքերը,  որ այսօր ներկայացնում են Հայաստանը՝  սարսափելի է:

 Հիմա խոսել որևէ կուսակցության մասին՝ չեմ կարող, որովհետև չունեմ այնպիսի ինֆորմացիա, թե նրանցից մեկը Հայաստանի որևէ իրադարձության  վերաբերյալ ներդրում է ունեցել:

 – Ոչ միայն Մաքսային միությանն անդամագրվելու ցանկությամբ, այլ առհասարակ չե՞ք կարծում, որ գնալով ավելի է խորանում կախվածությունը Ռուսաստանից, դա ինչի՞ կարող է հանգեցնել:

 – Այդ կախվածությունն է, որ վերացնում է Հայաստանը:

 – Ռուսաստանի՞ց կախվածությունը:

 – Ամբողջովին, դե մենք հիմա սովոր ենք Ռուսաստանից կախվածությանը:

 – Սովո՞ր ենք, թե՞ պարզապես իրականությունն է այդպիսին:

 – 15 տարի է` այդ եմ ասում, պատերազմի ընթացքը չեմ համարում կախվածության շրջան, չգիտեմ` գուցե սովորություն էր ԽՍՀՄ-ից եկած, որ Մոսկվան է կենտրոնը, ամբողջ ազգը սովոր էր, որ մենք առանց ռուսների ոչինչ անել չենք կարող, և արյան մեջ նստած այդ բառերը, ցավոք սրտի, դարձան պրակտիկ: Իսկ երբ դու կախված ես ինչ-որ բանից, անհնարին է, որ դու կարողանաս քո երկրում ազատ հոգով ընտանիք, քաղաքական ուժեր ու քաղաքացի ստեղծել, որը կարող է պայքարել իր երկրի համար: Ինձ Մոսկվայում հազարավոր երիտասարդներ են դիմում, որ ես օգնեմ իրենց` օրինական փաստաթուղթ ստանան, սարսափելի է նրանց վիճակը…

 – Հայե՞ր:

 – Հայեր, նաև մնացած ազգերից, բայց ես հիմա հայերի մասին եմ խոսում: Դուք պատկերացնում ե՞ք մի այսպիսի իրավիճակ. շինարարական մի կառույց է, որտեղ բետոն են թափում, հայերն ընտանիքից՝ երեխաներից, կնոջից, սիրուհուց հեռու աշխատում են, մեկ էլ լսում են՝ էմիգրացիոն սլուժբան եկավ… պատերից թռնում թաքնվում են: Հասկանում ե՞ք` ինչ դժվար է վախով ապրել, որ ինչ-որ մի հարյուր դոլար ուղարկես Հայաստան: Ի՞նչ մաքսային միության մասին է խոսքը, ո՞նց մենք կարող ենք դիմանալ մի գծում, որն արդեն խորտակում է Ռուսաստանի տնտեսությունը:

 Շատ կարևոր հարցեր կան՝ անվտանգության, պատերազմի հետ կապված… ասում են,  որ ռուսները հենց զորքը հանեցին՝ մեզ հարված են հասցնելու, բայց ինչո՞ւ: Այսօր  իմ մեկնաբանությունը լսելով կասեն՝ ինչ է ասում, ոնց կարող ենք առանց ռուսների, հեսա բա որ թուրքը խփեց, առանց ռուսների ի՞նչ ենք անելու, այդ մտածելակերպն այնքան է հոգնեցրել, որ ես արդեն չեմ ուզում լսել անգամ:

 – Բայց չե՞ք կարծում, որ այդ մեկնաբանությունների մեջ ճշմարտություն կա, Հայաստանը չէ՞ որ Ղարաբաղի առջև պարտավորություն ունի, իսկ ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ չէր տվել:

 – Տնտեսական մասն ասեմ, տնտեսագետներն աշխատե՞լ են,  վերլուծե՞լ են, թե ինչ է Մաքսային միությունը,  ինչ օգուտ են վերցնելու, ինչ են ստանում  Բելառուսն ու Ղազախստանը, որ  դրա մեջ են:  Աշխատանք եղե՞լ է, որ մենք գնահատական տանք՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Ինչ վերաբերում է Եվրոպայի ասոցացմանը՝  միայն մի բան գիտեմ  ու տեսնում եմ, թե ինչ է կատարվում Եվրոպայում,  տնտեսական ճգնաժամը, որ կա Եվրոպայի երկրներում՝ արդեն իսկ տեսանելի է.  Իսպանիա, Իտալիա, Հունաստան… դա ցույց է տալիս, որ այնտեղ էլ այն վիճակը չէ, որի վրա  կարելի է հույս դնել:

 Քաղաքական ճգնաժամը, ժողովրդի սովը, առևտրականների ու ոչ քաղաքական դեմքերի գլխավոր դառնալը, վաշխառուների ի հայտ գալը երկիրը հասցրեց այն վիճակի,  որ այսօր դուք՝ որպես երիտասարդ լրագրող, այդ հարցը տալիս եք: Այդ հարցը չպետք է լիներ, բայց  մեզ հասցրել են այս ճգնաժամին՝ այս մթնոլորտում,  այս ընթացքում շատ դժվար է  պատասխանել, քանի որ երեխայիդ փրկելու համար դու ամեն ինչի պատրաստ ես:

 Ամենացավոտ կողմն այն է, որ ո՛չ քաղաքացի կա, ո՛չ քաղաքական դեմք, ո՛չ էլ այն ինստիտուտները, որ պետք  աշխատեին, ինչո՞վ գնաս, ումո՞վ, ի՞նչ գաղափարներով: Չունենք այն քննարկումները, թե օրինակ՝ ինչ կլինի, եթե Իրանը Եվրոպային նավթ ու գազ տա,  տնտեսությունը ի՞նչ կլինի… այդ քննարկումները չեն կատարվում, պետություն չկա, որ այդ քննարկումները կատարվեն:

 – Փաստորեն, չունենք ո՛չ պետություն, ո՛չ քաղաքացի՞:

 – Գիտեք ինչ, եթե մի ամբողջ պետություն իր երիտասարդության պատիվը գցի, որ այդ երիտասարդներն էլ ամբողջ աշխարհում աշխատանք փնտրեն, ապա էլ ինչպե՞ս կարող ենք այդ երիտասարդությունից խնդրել, պահանջել, որ  իրենց հողի համար պայքարեն, ժողովուրդը չի կարող պահել իր ընտանիքը և պատրաստ է ամեն ինչի, ժողովուրդը  առաջնորդ է ման գալիս:

 – Այդպիսի առաջնորդի ի հայտ գալը մոտ ապագայում որքանո՞վ եք հավանական համարում:

 – Առաջնորդը միշտ ստեղծվում է  դժվար դրություններում, ժամանակները ստիպում են ժողովրդին առաջ գալ, առաջնորդը ծնվում է շփումից, ես ինչի՞ համար էի ասում, որ երիտասարդությանը ուղարկեին սովորելու, որպեսզի   միջազգային ատյաններում կարողանանք մրցունակ լինել:

 Ես լսել եմ, որ ընտրությունների  և ցույցերի ժամանակ գյուղերը փակել, ավտոբուսներով մարդկանց թույլ չէին տալիս, որ գան, մի՞թե արտաքին ներկայացուցիչները, դեսպանատները չէին տեսնում՝ ինչ է կատարվում:

 Հզոր զարգացած երկրների մասին եթե խոսենք, ապա այնտեղ դպրոցի տնօրենին  կկախեին այն բանի համար, որ երեխան  տեսնում է՝ ոնց են գումար տալիս ձայն տալու դիմաց, իսկ դա Հայաստանում սովորական բան է դարձել: Այն ընտանիքում, որտեղ երեխան տեսնում է սուտը, խաբելը, վաճառվելը, կաշառքը՝ նա ի՞նչ ձևով պետք է պայքարի, ինչի՞ հիման վրա  ազնիվ քաղաքական դեմք ստեղծվի:

 Հիմա ես ո՞նց կարող եմ ասել՝ մաքսայինն է ճիշտ, թե ասոցիացիան, երբ Հայաստանի նվիրված մասնագետները չեն քննարկել, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է մեր անվտանգությունն ապահովել, եթե Թուրքիայի, Իրանի դիրքերը փոխվեն, սրանք բոլորը հարցեր են, որ երկրի անվտանգությունում պետք է քննարկվեին, որ մասն էլ, որ  հնարավոր է, տրվեր ժողովրդին, համաձայնություն ստանային, նոր որոշում կայացնեին: Իսկ Հայաստանում ի՞նչ կարող  է ասել պատգամավորը, որը մտածում է՝ այսօր ինչ ապրանք բերի վաճառի,  եթե ինքը լավ է, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ… մենք վերացրեցինք քաղաքական դեմքերին՝ փոխարենը այստեղ բերելով  վաշխառուներին:

 – Պարոն Խաչատրյան համագործակցում եք Հայաստանի «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի հետ, հայտնի է, որ Ռուսաստան էր ուղարկվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ի՞նչ փուլում է գտնվում:

– Այդ հարցով պարոն Մարգարյանն է զբաղվում, ես սիստեմի համար եմ պատասխանատու, բայց այս դեպքում կոնկրետ անձը չէ կարևոր, եկեք նրան և նրա ընտանիքի կարողությունները նայենք մինչև նախագահ լինելը և նախագահ դառնալուց հետո: Մեր այդ կազմակերպությունները պայքարում են, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա պախարակել նրանց, ցույցեր կազմակերպել, որ այս մարդը գողացած փողերով է տուն առել, ազգի այսքան մասը սոված է, իսկ նա հսկայական ունեցվածք է դիզել:

– Իսկ չե՞ք կարծում, որ հիմա ամենահարմար ժամանակն է՝ նրա քաղաքականություն վերադառնալու համար, ունենք թուլացած իշխանություն և ըստ էության չունենք ընդդիմություն:

– Ես կասկածում եմ:

– Կասկածում եք, որ կվերադառնա՞:

– 2003 թվականին ես չէի ուզում, որ երկրի նախագահը ղարաբաղցի լինի, ոչ թե նրա համար, որ ղարաբաղցին վատն էր, Երևանի քաղաքացին լավը, այլ ես գիտեի, որ բոլոր անհաջողությունները, որ լինելու են՝ ժողովուրդը գցելու է ղարաբաղցիների վրա, այդ անտիղարաբաղյան սինդրոմը ես այն ժամանակ տեսնում էի: Դուք չեք պատկերացնում՝ եթե նա վերադարձավ, Հայաստան պետությունը կդառնա մի ցեղ: Հիմքը կեղտոտ  է, հասկանում եք, ոչ միայն կոնկրետ նրա համար եմ ասում, իմ խոսքը կապված չէ անձերի հետ, սիստեմն է ստեղծում ղեկավարին, որ նա իրեն զգա Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլեոն, մեկ-մեկ էլ տեսնում ես՝  Դոն Կոռլեոնեի փոշի է դնում: Այս 20 տարում Հայաստանի բախտը չբերեց:

 – Իսկ ի՞նչ քայլերի դեպքում Հայաստանի բախտը կբերի:

 – Ստրասբուրգի  ելույթի մասին ասեմ՝  այնքան կուզեի, որ տեղից ծնվեր ու ժողովրդի մեջ պահանջելու ուժ ձևավորվեր, և որ դա լիներ երիտասարդությունը, երիտասարդությունը ավելի մեծ հնարավորություն է  ստացել հիմա՝  ինտերնետ, ճանապարհորդել ամբողջ աշխարհով:

 Այս 20 տարիների ընթացքում այդ նույն պատգամավորները չէի՞ն տեսնում, թե ինչ է կատարվում: Բոլորն ասում էին՝ մենք Մոսկվայից «կռիշա» ունենք,  ինքն է ինձ ընտրել, մինչև որ ամբողջ այդ «կռիշան» հիմա ծակվեց: Իմ միակ ցանկությունն այն է, որ  երիտասարդությունը ոտքի կանգնի և  այդ տականքներին ստիպի, որ թալանածները հետ  բերեն Հայաստան, այդ ժամանակ ժողովուրդը,  որը  քաղաքականապես կոփված չէ՝ օրինակ  գյուղերում,  հավատ տա մարդկանց, որ իրենց երկրի համար պայքարեն:

 Մենք հզոր ֆիզիկոսներ, յադերշչիկներ, մարդու իրավունքների համար պայքարողներ ունենք, բայց ում հարցնես՝ նրանց չեն ճանաչում, նրանց ոչ ոք չգիտի, ցույց տվեք հզոր դիվանագետ, որին ժողովուրդը գիտի:

 – Իսկ ինչպե՞ս անենք, որ գոնե ոչ իշխանամետ ուժերը Հայաստանում ձերբազատվեն մոսկովյան տանիքից:

 – Ես  Ձեզ՝ երիտասարդներիդ եմ դիմում, միայն դուք կարող եք:  Ենթադրենք՝  դու սիրում ես Ամերիկայի քաղաքականությունը, ես՝ Ռուսաստանի, բայց  չէ՞ որ մենք երկուսս էլ սիրում ենք Հայաստանը, մենք միասին նստում որոշում ենք՝ ինչը կօգնի Հայաստանին և ինչ չափով:  Միևնույն ժամանակ, ես չեմ կարող մեղադրել, եթե  դուք այսօր, օրինակ,  Պուտինին սիրում եք, բայց ես կարող եմ նստել որոշել՝ ինչն է ձեռք տալիս իսկապես Հայաստանին,  որպեսզի երիտասարդները  լավ սովորեն,  լավ աշխատավարձ ստանան:

 – Ի՞նչ եք կարծում Հայաստանն այսպես մինչև մյուս նախագահական ընտրությունները կդիմանա՞:

 – Ո՛չ

 – Արտահերթ զարգացումնե՞ր եք կանխատեսում:

 – Հայաստանին փրկելու համար քաղաքական դեմքեր են պետք, բայց ես կասկածում եմ, որ որևիցե մի երկրի նախագահ, որից Հայաստանը կախվածություն ունի՝ հավասար հավասարի հետ ընդունի Հայաստանի ղեկավարությանը:

 – Հարցս հստակեցնեմ՝ իշխանությունները,  մասնավորապես` Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականը կդիմանա՞:

 – Որպես պետության ղեկավա՞ր:

 – Այո:

 – Ո՛չ: Մտածելակերպս նույնիսկ չի հերիքում, թե ինչ անվանեմ հիմա Հայաստանը: Oր օրի գնում է  վատթարացման, մի պետությունում, որտեղ մնա մեկ միլիոն մարդ, իսկ կողքի պետությունը, որ մենք գրավել ենք, ամեն օր հզորանա, ո՞նց կդիմանա այդ պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում