Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ 2014 թվականի Մունդիալին մասնակցելու մեծ ցանկություն ունի:
Հիշեցնենք` մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում Վիսենտե դել Բոսկեի սաները խաղալու են Բելառուսի և Վրաստանի ընտրանիների դեմ: Երկու հանդիպումներն էլ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն անցկացնելու են սեփական հարկի տակ:
«Մենք գիտենք բելառուսներին: Նրանք դրույք են կատարում պաշտպանության վրա և կարող են անակնկալ մատուցել: Մենք պետք է ցուցադրենք խաղային մեր փիլիսոփայությունը»,- նշել է ֆուտբոլիստը:







































