Մեքսիկայում գործարկվում է հին բջջային հեռախոսների վերամշակման դաշնային ծրագիր: Այս մասին հայտնել է Հեռահաղորդակցությունների ազգային ասոցիացիան՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ծրագիրը կիրականացվի հոկտեմբերի 15-ից՝ դաշնային կառավարության, տեղի օպերատորների և մի շարք ընկերությունների հետ համատեղ, որոնք հանդիսանում են բջջային հեռախոսների արտադրության առաջատարներ:
Ներկայում երկրում բջջային կապից օգտվում է բնակչության մոտ 86 տոկոսը, միաժամանակ գործածության մեջ է ավելի քան 102 մլն սարք:









































