Ֆրանսիայի անդրծովյա տարածքներում՝ Սեն-Բարտելեմիում և Սեն-Մարտենում «Իրմա» փոթորկի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։


«Մենք գրանցել ենք մահվան 6 դեպք»,-ասել է տարածաշրջանի պրեֆեկտ Էրիկ Մերը մամլո ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ դա վերջնական տվյալ չէ։

Նշվում է, որ տարերային աղետը ոչնչացրել է Սեն-Մարտենի 95 տոկոսը։


Փոթորկի հետևանքով ֆրանսիական անդրծովյա տարածքները մնացել են առանց էլեկտրականութան։


5-րդ՝ առավելագույն կատեգորիայի փոթորիկ «Իրման» անվանում են ամենահզոր փոթորիկն Ատլանտիկայում առնվազն վերջին տասնամյակում։ Այն ուժեղ է «Հարվի» փոթորկից, որի զոհն է դարձել, ըստ վերջին տվյալների, 70 մարդ։












































