ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանի դեմ ևս կես տարով պատժամիջոցների երկարացման մասին որոշմանը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Բրյուսելում «Ազատություն ռադիոկայանի» թթակից Ռիկարդ Յոզվյակը։
Նա նշել է, որ այսօր ԵՄ դեսպանները որոշել են երկարացնել ակտիվների սառեցումն ու մուտքի արգելքը 149 ռուս պաշտոնյաների ու անջատողականների նկատմամբ։ Պատժամիջոցները կտարածվեն նաև 38 ընկերությունների վրա։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է ԵՄ դեսպանների որոշումը։







































