Ռասել Լամանը հոր հետ ստորջրյա լողի ժամանակ ցուցադրել է ձկների վարքագիծ, որպեսզի մանր ծովախեցգետիններին ստիպի մաքրել իր ատամները: 13-ամյա տղան նախ մի փոքր լողացել է, ապա բացել է բերանը, երբ իրեն ծովախեցգետին է մոտեցել: Կենդանին, երկար չմտածելով, սկսել է մաքրել Ռասելի ատամները և հեռացնել ատամների արանքից սննդի մնացորդները:
Դեռահասն ասել է, որ հետևել է, թե ինչպես են ձկներն անցել այս գործընթացի միջով, և ինքը ևս որոշել է փորձել:
Ռասելը նաև նկատել է, որ ծովային խեցգետինները հեռանում են ձկից, երբ վերջինս փակում է բերանը:
Ծովային կենդանիների այս վարքագիծը հայտնի է ջրասույզներին, սակայն շատ քիչ է պատահում, երբ գործնականում փորձում են կիրառել այն, գրում է Federal Post-ը:













































