Զանգվածային անկարգությունների և «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրեց մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ բացարկի միջնորդություն, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը:
Կընդունի արդյո՞ք դատավորը դատախազի նկատմամբ բացարկի միջնորդությունը, պարզ կլինի հաջորդ նիստին: Այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:









































