«Հերթական սաբոտաժն է: Ռուսաստանը մի գեղեցիկ օր էլ մեր աչքերը փորձելու կապել և 102-րդ ռազմաբազան վերցնելու է տանի: Ռուսաստանն անկանխատեսելի և ոչ հուսալի գործընկեր է: Նրանք, ովքեր հույսը դրել են Ռուսաստանի վրա, կործանվել են, օրինակ՝ Սերբիան, Հարավսլավիան, կամ Սիրիան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական վերջին գործարքին:
Վահան Բադասյանը համոզված է, որ աստիճանաբար պետք է խաղաղություն հաստատվի։ «Խնդիրը ձգձգում է Ադրբեջանը, որովհետև իրեն թվում է, որ խնդրի ձգձգումով, ժամանակն օգտագործելով և զինվելով, ձեռնտու է իրեն, բայց սա մեզ է ձեռնտու, քանի որ Ադրբեջանը շատ մեծ ռազմական առավելություն ունենալով՝ չկարողացավ արդյունքի հասնել»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































