Friday, 03 07 2026
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց Բանկի թվով 50-րդ՝ «ԴԱՎԹԱՇԵՆ» Մասնաճյուղի դռները

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց Բանկի թվով 50-րդ՝ «ԴԱՎԹԱՇԵՆ» Մասնաճյուղի դռները: Հաճախորդները «ԴԱՎԹԱՇԵՆ» Մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30 և շաբաթ օրերին՝ 10:00-14:00:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Դավթաշեն Մասնաճյուղն առաջինն է տվյալ համայնքում և դրա բացումը փաստում է այն մասին, որ մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին: Մասնաճյուղն աշխատելու է նաև շաբաթ օրերին՝ փորձելով բանկային գործարքների կատարման գործընթացն ավելի հարմարավետ կազմակերպել մեր բազմազբաղ հաճախորդների համար: Բանկը նախատեսում է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում բացել նոր մասնաճյուղեր՝ շարունակելով բանկի ներկայացվածության և հաճախորդներին առավել հասանելիության ապահովման իր որդեգրած տարածքային քաղաքականությունը: »:

Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը`                   տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման` որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:

Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2017թ. hոկտեմբերի 5-ը «ԴԱՎԹԱՇԵՆ» Մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ արտոնյալ պայմաններից.

  • Ստանալ վարկեր Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով
  • Ներդնել ավանդներ Բանկում գործող տոկոսադրույքից մինչև 1 %  ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով
  • Մինչև աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկերի  և վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին
  • Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով

«Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Այն հարցին թե Բանկն ինչ առաջիկա պլաններ ու զարգացման ծրագրեր է նախատեսում գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանը պատասխանեց. <<Բանկը առաջիկայում ևս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում:

Բանկի այս տարվա գործունեության զարգացման ուղղությունները որոշելիս առանձնակի շեշտադրում է կատարվել հաճախորդներին առավելագույն հարմարավետություն և օգտակարություն ապահովելու նպատակի իրագործմանը, որի շնորհիվ 2017թ. բանկը կամրապնդի իր դիրքերը և կավելացնի իր մանսաբաժինը ՀՀ բանկային համակարգում>>:

Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 26-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում