Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Նիկոլա Սարկոզիի դեմ հարուցված վստահության չարաշահման քրեական գործը փակվել է

Ֆրանսիայում դատաքննիչները որոշել են փակել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հարուցված գործը, ով մեղադրվում էր L՛Oreal ընկերության սեփականատիրուհի Լիլիան Բետանկուրի վստահությունը չարաշահելու մեջ՝ հաղորդում է Sud Ouest ֆրանսիական պարբերականը:

Դատավորները որոշել են, որ Սարկոզիի դեմ մեղադրանքները բավարար ապացույցներ չունեն՝ գործը Բորդո քաղաքի ուղղիչ դատարան փոխանցելու համար: Միևնույն ժամանակ այս գործով տասը մեղադրյալներ, այդ թվում՝ Ֆրանսիայի բյուջեի նախկին նախարար Էրիկ Վերտը, Բետանկուրի ընկերը՝ լուսանկարիչ, նկարիչ և գրող Ֆրանսուա Մարի Բանյեն, և նրա գանձապահ Պատդրի դե Մեստրը 2014թ. կկանգնեն դատարանի առաջ:

«Բետանկուրի գործի» հետաքննությունը սկսվել է 2007թ. միլիարդատեր կնոջ դստեր հայցից, որը Ֆրանսուա Մարի Բանյենին մեղադրել է իր մորից նվերներ և դրամական նվիրատվություն շորթելու մեջ: Գործն ազգային նշանակություն է ձեռք բերել, քանի որ Բետանկուրը ներգրավված է եղել քաղաքական խաղերի մեջ: Հետաքննությունը Սարկոզիին ներգրավել է գործի մեջ 2012թ. մայիսին՝ նախագահական ընտրություններում պարտություն տանելուց հետո: 2013թ. մայիսին նախկին նախագահի դեմ ներկայացվում է մեղադրանք, որի համաձայն՝ նա օգտվել է Բետանկուրի առողջական վիճակից, ով տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ: Քննիչների կարծիքով՝ հնարավոր է Սարկոզին նրանից գումար է խնդրել 2007թ. նախընտրական քարոզարշավի համար: Նախկին նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում