Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք և փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձևակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում:
Շրջակայքում մինչև 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաև ծխախոտի մնացորդ և այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:
Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վարորդները իրենց վրդովմունքը հայտնեցին. «Վարորդը իրա դիմաց նաի՞, թե՞ պասաժիրի: Ով քնից շուտ հելել նախագիծ ա գրել, էդ նախագիծը ճիշտ չի»:
Մանրամասները տեսանյութում







































