ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում հաստատել է Հյուսիսային Կորեայի դեմ բոլոր միջոցների, այդ թվում միջուկային հարվածի կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«ԱՄՆ նախագահը հաստատել է իր տարածքն ու դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ պարտավորությունը՝ դիվանագիտական, սովորական և միջուկային հնարավորությունների ողջ սպեկտրի կիրառմամբ»,-հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
ԶԼՄ-ներ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան փորձարկել է 100 կիլոտաննա հզորությամբ ջրածնային ռումբ։









































