Իտալիայի Վենետիկ քաղաքում սկսվել է համանուն 74-րդ կինոփառատոնը, որին մասնակցում են համաշխարհային շատ աստղեր:
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր հյուրերից են Ջորջ և Ամալ Քլունիները: Նրանք ներկա են եղել Suburbicon ֆիլմի պրեմիերային, հայտնում է The Daily Mail-ը: Կարմիր գորգի վրայով անցնելու համար 39-ամյա Ամալ Քլունին կրել է Versace-ի շքեղ զգեստ, որում հիացրել է իր շքեղ կազմվածքով:


Ամալ Քլունիի շքեղ կերպարն ամբողջացրել է 53-ամյա Ջորջ Քլունիի էլեգանտ տեսքը:













































