Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ առաջին պահից ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով աղջկա դին դուրս են բերում ջրատարից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։









































