Փոփ աստղ Մադոննան տեղափոխվել է Լիսաբոն, որպեսզի իր 11-ամյա որդի Դևիդ Բանդան միանա «Բենֆիկ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիային։ «Մադոննան այլևս զբոսաշրջիկ չէ, այժմ նա արդեն ապրում է Լիսաբոնում»,-գրել է Visao շաբաթաթերթը։
Նշվում է, որ Մադոննան բնակություն է հաստատել հյուրանոցում, սակայն արդեն գնել է 19-րդ դարի տուն գեղատեսիլ Սինտրա գուղում, որը Պորտուգալիայի մայրաքաղաքից գտնվում է 30 կմ հեռավորության վրա։
Տան արժեքը կազմում է 7.5 մլն եվրո։ Դրա վերանորոգման համար մոտ 6 ամիս կպահանջվի։









































