Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 1-ի առթիվ այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց:
Տարոն Մարգարյանը շնորհավորելով բոլոր երևանցիներին և մանկավարժներին՝ ասաց. «Այսօր տոն է մեր բոլորի համար, քանի որ Գիտելիքի և դպրության տոնն է: Այն ոգևորությունը , որ տեսնում ենք կոնկրետ համար 71 դպրոցում… նոր վերանորոգված, հիմնանորոգված, և այն մոտեցումները, որ վերջին տարիներին մեր կողմից կան, և հորդորում ենք այն բոլոր շրջանավարտներին, ովքեր իրենց կյանքի բերումով՝ թե բիզնեսում, թե կյանքում հաջողակ են եղել և այսօր հաջողություններ ունեն, կանգնեն իրենց դպրոցների կողքին»:
Երևանի քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց Արթուր Վարժապետյանին, որը, լինելով այս դպրոցի շրջանավարտ, ամբողջ վերանորոգումն ինքն է իրականացրել: Տարոն Մարգարյանը խոստովանեց, որ մեր դպրոցների պայմանները լավ վիճակում չեն, և այդ առումով իրենք շատ անելիքներ ունեն:
Երևանի քաղաքապետը երեխաներին մաղթեց լավ սովորել, քանզի վաղվա մեր երկրի տերերն իրենք են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































