Ինչպես նշեցին նաիրիտցիները, արդեն 3 տարի է՝ իրենք պայքարում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար և ամեն շաբաթ հավաքվում են Կառավարության շենքի մոտ: Այսօր էլ նրանք «Վար-չա-պե՛տ, պա-տաս-խա՛ն» վանկարկումներով Կառավարության շենքի մոտ էին:
Նաիրիտցիները հիշեցրին, որ իրենք նախազգուշական նստացույց էին արել, բայց առայժմ կառավարության պատասխանը չկա հոլդինգի ղեկավարությանը: Նրանց խոսքով՝ ներկայացվել են լրացուցիչ փաստաթղթեր, ինչը բավարարում է իրենց ամբողջ պահանջներին. «Բայց չգիտես ինչու՝ պատասխանը դեռ չկա»:
Նրանք հայտնեցին, որ իրենց հայտարարած անժամկետ նստացույցն ուժի մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































