Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է իր պաշտոնում մնալ ԵՄ կազմից երկրի դուրս գալուց հետո՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կկայանան 2022 թվականից ոչ շուտ։
«Շատ տեսություններ են եղել իմ ապագայի վերաբերյալ, որոնք բացարձակապես որևէ հիմք չունեն։ Ես այստեղ եմ երկար ժամկետով»,-ասել է նա ITV News հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ճապոնիա այցի ժամանակ։
«Ես այն մարդը չեմ, ով նվաղում է դժվարությունների առաջ»,-պատասխանել է վարչապետը հարցին, թե մտադի՞ր է ինքը լքել պաշտոնը մինչ խորհրդարանական ընտրությունները։
Վարչապետն ընդգծել է, որ ինքն ու իր կառավարությունը պատրաստ են ոչ միայն իրագործելու ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը, այլև ապահովելու Մեծ Բրիտանիայի համար պայծառ ապագա։







































