168.am-ի փոխանցմամբ` Լոռու մարզկենտրոն Վանաձորում այսօր վաղ առավոտից առատ ձյուն է տեղում, ճանապարհներն ամբողջովին սպիտակ են:
Բնակիչները սակայն ձյան գալուց այդքան էլ ուրախ չեն, նրանցից շատերը դեռևս չի կարողացել նախապատրաստվել ձմռանը, իսկ գյուղացիներն էլ դեռևս չեն կատարել աշնանացանը:









































