Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Հանրապետության հրապարակում: Այս մասին ասվում է Կառավարության տարածած հաղորդագրությունում։ «Կառավարության ղեկավարը շնորհավորել է կրթահամալիրի սաներին, դիտել նրանց տոնական շարային քայլերթը:
Կրթահամալիրի սաներն իրենց հերթին Տիգրան Սարգսյանին շնորհել են Հայկազունական կոչում և պարգևատրել «Խաչ պատերազմի» մեդալով»,- ասվում է այդ հաղորդագրությունում: