ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանք է առաջադրվել՝ նրա այցի ժամանակ Վաշինգտոնում հանրահավաքի մասնակիցների վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու դեմ, որոնցից 15-ը՝ անվտանգության ծառայության թուրք աշխատակիցներ։ Մայիսին Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ ցուցարարների հետ թիկնապահների ընդհարման հետևանքով տուժել էր առնվազն 9 մարդ։
Միջադեպից մեկ ամիս անց միայն Վաշինգտոնի ոստիկանությունը հայտարարեց Էրդողանի թիկնապահների ձերբակալման հրամանների մասին։









































