Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանի դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած, միջազգային օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած և կրթական տարբեր մրցույթների մասնակից աշակերտները ՀՀ Նախագահի նստավայրում ստացան իրենց պարգևները, հավաստագրերն ու նվերներն: Պարգևներն  ու հավաստագրերը աշակերտներին հանձնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում հավաստագրեր ստացան «Կենգուրու. Մաթեմատիկան բոլորի համար» միջազգային մրցույթում և «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթում հաջողությունների հասած աշակերտները: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով գերազանցության մեդալով պարգևատրվեցին ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, նվերների արժանացան դպրոցական միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած երեխաները:

Պարգևների, հավաստագրերի և նվերների հանձնման արարողությունից հետո ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Կենգուրու», «Մեղու» և կրթական այլ մրցույթներում ձեր հաջողությունները ուժ ու եռանդ են հաղորդում մեր ժողովրդին, իսկ անձամբ ինձ ոգևորում են և հավատ ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում: Դրանով մենք ցանկանում ենք ընդգծել, որ մեր երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը երբեք չի կարելի կանխարգելել: Ընդհակառակը` մենք ցանկանում ենք, որ այն շատ արագ տարածվի»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա հավելեց, որ հայ ժողովուրդը գիտության հանդեպ միշտ մեծ սեր է տածել, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ հայերը, ուր էլ որ հասել են, առաջինը դպրոց են հիմնել: «Հենց դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակների դժվարությունները հաղթահարել և հասնել 21-րդ դար: Հիմա էլ դուք նպաստում եք մեր ժողովրդի հարատևմանը: Ես ցանկանում եմ, որ ձեր ողջ կյանքի ընթացքում ձեզ ուղեկցի աշխատասիրությունը: Բարեկեցության և մրցունակության հիմքը գիտելիքն է, իսկ գիտելիք ստանալու հարցում Հայաստանի Հանրապետությունը միշտ ձեր կողքին է»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի 17-ամյա բնակիչ Նարեկ Շահունցն ընդգծեց, որ ցանկացած աշակերտի և ուսանողի համար մեծ պատիվ է ներկա լինել ՀՀ Նախագահի նստավայրում և անձամբ երկրի Նախագահից և կրթության նախարարից ստանալ իրենց հասանելիք պարգևներն ու նվերները: «Մասնակցել եմ կենսաբանության մարզային օլիմպիադաների, ունեցել եմ հաջողություններ: Ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան և ցանկանում եմ գիտելիքներս ծառայեցնել Հայաստանում բժշկության զարգացմանը: Ընդհանրապես ես կարծում եմ, որ մեր երկրում ամենակարևոր աշխատանքն անում են բժիշկներն ու մանկավարժները և նրանց նկատմամբ ուշադրությունը մեծ պետք է լինի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի բոլոր մանկավարժներին և բժիշկներին իրենց  կատարած աշխատանքի համար»,- ասաց նա:

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի շրջանավարտ Համլետ Խաչատրյանը մասնակցել է քիմիայի միջազգային օլիմպիադայի և բրոնզե մեդալ նվաճել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համլետ Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկանում է խորացնել գիտելիքները և դրանք ծառայեցնել հայրենիքի զարգացմանը: Համլետ Խաչատրյանը ևս դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան:

2017թ. «Կենգուրու» մաթեմատիկայի միջազգային մրցույթին մասնակցել է 40 հազար 467 աշակերտ Հայաստանի և 1024 աշակերտ Արցախի դպրոցներից: «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթին 2016թ. մասնակցել է 36 հազար 803 դպրոցական Հայաստանի և 942 աշակերտ Արցախի դպրոցներից: Մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 522 աշակերտ:

2016-2017թթ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47 հազար 500 աշակերտ: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկաներից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից հայ աշակերտները մասնակցում են միջազգային օլիմպիադաների: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկաներից հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմի է արժանացել 63 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 120 և երրորդ կարգի դիպլոմի` 156 աշակերտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում