ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.03.2011 թ. դրությամբ կազմել է 1435.862 մլրդ դրամ, որից ներքին պարտքը՝ 185.373 մլրդ դրամ, իսկ արտաքինը՝ 1250.489 մլրդ դրամ կամ 3382.626 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. հունվար-ապրիլին» զեկույցում։
Տարվա սկզբի համեմատ ներքին պետական պարտքը ավելացել է ավելի քան 500 մլն դրամով, իսկ արտաքին պետական պարտքը՝ մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով։