Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում գտնվել են երկրից արտաքսված Հայաստանի քաղաքացի Արմինե Համբարձումյանի երեխաները։ Նրան ավելի վաղ մերժել էին փախստականի կարգավիճակի տրամադրման հարցում։
«Ներկայում երեխաները գտնվում են Nidos անկախ հիմնադրամի վերահսկողության տակ, որը հոգ է տանում Նիդերլանդներում առանց ծնողական խնամքի մնացած փախստական երեխաների շահերի մասին»,-հայտնում է տեղի Dutchnews.nl պարբերականը։
12-ամյա Հովիկն ու 11-ամյա Լիլիան ծնվել են Ռուսաստանում, երբեք չեն եղել Հայաստանում, և հոլանդերենից բացի, այլ լեզվի չեն տիրապետում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների իշխանություններն արտաքսել են Հայաստանի քաղաքացի Արմինե Համբարձումյանին, ով իր անչափահաս երեխաների հետ որպես փախստականի կարգավիճակ որոնող, ավելի քան 9 տարի ապրել է Ամերսֆորտ քաղաքի ներգաղթյալների ճամբարում։ Միգրացիոն հարցերով ոստիկանության այցի պահին Համբարձումյանի երեխաները տանը չեն եղել։ Արտաքսումից խուսափելու համար կինն իր երեխաներին թաքցրել էր իր ծանոթների տանը։









































