ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակ է հայտարարել Լուիզիանա նահանգում՝ «Հարվի» փոթորկի պատճառով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրությունում։
Ըստ այդմ, որոշվել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի հավելում արձագանքման առկա միջոցառումների։ Դա կապված է արտակարգ պայմանների հետ, որոնք առաջացել են «Հարվի» արևադարձային փոթորկի արդյունքում։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ «Հարվի» արևադարձային փոթորիկը հանգեցրել է աղետալի հեղեղումների Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Հյուսթոնի որոշ հատվածներում տեղումները կազմում են ավելի քան 76 սմ։
«Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքին վերջին 12 տարում պատուհասած ամենահզոր փոթորիկը։








































