Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Թեհրանին Սիրիայում և Լիբանանում գերճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության օբյեկտներ կառուցելու մեջ։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Երուսաղեմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցությունների մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է Haaretz-ը։
Նեթանյահուի խոսքով՝ Իրանը մտադիր է կիրառել Սիրիան որպես ռազմական ամրագրման բազա՝ իր հայտարարված նպատակի՝ Իսրայելի ոչնչացման համար։ Վարչապետը կարծում, է, որ այդ նպատակով էլ Թեհրանը գերճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության օբյեկտներ է կառուցում ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբանանում։
Հրեական պետության կառավարության ղեկավարի կարծիքով՝ «դա չի կարող ընդունել Իսրայելը, դա չպետք է ընդունի նաև ԱՄՆ-ը»։







































