«Քաղաքականության հետ կապված նեյտրալ մարդ եմ, ես երբեք որևէ բան չեմ բարձրաձայնում, չեմ ընդդիմանում: Ես գտնում եմ, որ պետք է քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ դերասանները՝ դերասանությամբ: Կարող ես որոշակի գաղափարներ առաջարկել, բայց չզբաղվել քաղաքականությամբ: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, չեմ էլ կարող ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Գրիգոր Դանիելյանը:
Նա նաև նշեց, որ միշտ վախենում է փոփոխություններից, ինչ-որ մի բան քանդվելու դեպքում, հավաքելը կարող է դժվար լինի և տակից հնարավոր է դուրս չգաս:
Գրիգոր Դանիելյանը նշեց, որ այսօր կարևոր խնդիր է արտագաղթը, անգամ բարեկեցիկ ապրողներն են արտագաղթում. «Ես ինքս հաստատուն մնում եմ մեր հողի վրա, ես չեմ ուզում երբեք արտագաղթել, ուզում եմ մնալ մեր երկրում»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:







































