Վրաստանի հասարակության եվրատլանտյան ձգտումներն անփոփոխ են մնում. շուրջ 80%-ը հաստատում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Greenberg, Quinlan, Rosner Researc ամերիկյան հետազոտական ընկերության անցկացրած հարցումը:
Վրաստանի նախագահի վարչակազմի պատվերով հարցումն անցկացվել է 2013թ. սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ամբողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 1204 մարդ:
Հարցումը լույս է սփռում նախընտրական ժամանակաշրջանի, հասարակության վերաբերմունքի վրա այնպիսի կարևոր հարցերի հանդեպ, ինչպիսիք են տնտեսական վիճակը, զբաղվածությունը, երկրի զարգացման ուղղությունը:








































