ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը ստեղծել է կոլաժ, որում Սպիտակ տան ղեկավարը «խավարեցնում» է իր նախորդին՝ Բարաք Օբամային։
Թրամփը ռեթվիթ է արել կոլաժը՝ կիսվելով իր հետևորդների հետ։ Չորս մասից կազմած նկարում ներկայացված են Օբամայի 4 սև-սպիտակ նկարները, որոնք աստիճանաբար ծածկվում են Թրամփի գունավոր լուսանկարով։ Կոլաժն ուղեկցվել է հետևյալ գրառմամբ՝ «Ամենալավ խավարումը»։
Այդ կերպ կոլաժի ստեղծողն անդրադարձել է օրերս տեղ ունեցած՝ 99 տարում ԱՄՆ-ում առաջին լիարժեք արևային խավարմանը։










































