Թերթը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում ծեծի ենթարկված Արամ Գրիգորյանը կարծում է, որ իրեն ցանկացել են սպանել: «Հարձակումը տեղի է ունեցել մայիսի 31-ին Սովետական փողոցում: Երկու անհայտ անձ հետևից մոտեցել են քանդակագործին, հարվածել և փախուստի դիմել: Տուժածին հաջողվել է հասնել ոստիկանություն և դիմում ներկայացնել»:
«Հարձակվողներից մեկի ձեռքին երկաթյա կաստետ է եղել: Բժշկի խոսքով՝ հարվածը կարող էր մահացու լինել»,- ասել է Արամ Գրիգորյանը:
«Հարձակվողները ոչինչ չեն վերցրել, ինչը խոսում է, որ չարագործները թալանելու մտադրություն չեն ունեցել: Արամ Գրիգորյանի դեմքին հարվածներից կապտուկներ են առաջացել»,- հավելում է «Հայոց աշխարհ»-ը: