Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Քաղաքական փուչիկի զոհերը

Հասարակությունն ակտիվորեն քննարկում է խորհրդարանում տեղի ունեցածը, երբ գլխավոր դատախազի քվեարկությունն ըստ էության վերածվեց Հայաստանի քաղաքական համակարգի ինդիկատորի` ցույց տալով, թե ինչքան է այդ համակարգում տարածվել ինտրիգայնությունը, պալատական խարդավանքների ավանդույթը, հասարակության հանդեպ անազնվությունը, երեսպաշտությունն ու ցինիզմը: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի հասարակությունը կարծեք թե պետք է այս ամենից բոլորովին չզարմանար: Այսինքն` տեղի ունեցածը ամենևին չպետք է Հայաստանի քաղաքական համակարգի համար հայտնագործություն լիներ: Այստեղ խնդիրը, ըստ երևույթին, հասարակության մեջ է: Խնդիր այն իմաստով, որ այն շերտ առ շերտ է ձերբազատվում պատրանքներից, որ տածում էր քաղաքական համակարգի կարևորագույն օղակի՝ ընդդիմության հանդեպ:

Իշխանությունների վերաբերյալ հասարակական կարծիքը Հայաստանում վաղուց է ձևավորված, ընդ որում` բավական ամրացած և անբեկանելի, և ամենակարևորը՝ միանգամայն օբյեկտիվ ու ադեկվատ: Իսկ ահա ընդդիմության հանդեպ վերաբերմունքը շատ ավելի շերտավորված է: Խնդիրն այն է, որ ընդդիմությունն ինքը շերտավորված է: Այստեղ իշխանության պես չէ, երբ ուղղակի ի սկզբանե պարզ է, որ միանգամայն անկեղծ տարրերը ուղղակիորեն հինգ րոպե անգամ չեն մնա այս համակարգում: Ընդդիմության համակարգում անկեղծ տարրերը շատ են, շատ են ազնիվ, հասարակության հետ բաց աշխատանքի կողմնակիցներն ու այդպիսի վարք դրսևորողները: Իսկ այդ հանգամանքը հասարակության մեջ նպաստում է ընդհանուր ընդդիմության հանդեպ որոշակիորեն իռացիոնալ մոտեցումների ձևավորմանը, չնայած այն հանգամանքին, որ առանցքային, հանգուցային պահերին ընդդիմություն համակարգը միշտ էլ առաջնորդվել է իշխանություն համակարգի տարբեր սեգմենտների հետ հասարակության հաշվին կնքված գործարքներով: Առնվազն վերջին երեք տարիներին հենց միայն այդ գործարքներն են բնորոշել Հայաստանի քաղաքական համակարգի ամբողջականությունը՝ կրկնում ենք, առանձին բացառություններով հանդերձ: Այդ բացառությունները որոշումների կայացման վրա ունեցել են գրեթե զրոյական ազդեցություն: Սակայն այս ամենով հանդերձ, ամբողջական համակարգի հանդեպ վերաբերմունքի հստակեցման և, այսպես ասած, լիարժեք ադեկվատացման համար պահանջվում են նորանոր օրինակներ, որոնցից մեկն էլ հենց Գլխավոր դատախազի քվեարկությունը եղավ:

Իհարկե, վստահաբար կարող ենք պնդել, որ սա բոլորովին էլ վերջին օրինակը չի լինելու, այսինքն` դեռ կպահանջվեն նորանոր օրինակներ: Սակայն պետք չէ նաև հուսահատվել, որովհետև կասկած չկա, որ քաղաքական համակարգ կոչվածը նոր օրինակները շատ չի ուշացնի:

Մյուս կողմից, այս համակարգը պարզապես ունակ չէ ավելիին ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Այս համակարգն իր ակունքներով, տեսակով և մտածողությամբ է այդպիսին և ավելիին ընդունակ չէ: Այդ իսկ պատճառով էլ համակարգը ոչ միայն իր իշխանական մասի դեմ է կռիվ տալիս, այլ նաև հասարակության մեջ տեղի ունեցող նորի ցանկացած որոնումների դեմ, որովհետև այդ նորը ոչ միայն իշխանություններին է սպառնում, այլև ամբողջական քաղաքական համակարգին, այն կազմող տեսակին և մտածողությանը:

Համենայն դեպս, թարմանալու, նոր արյունով ներարկվելու բոլոր հնարավորությունները ընդդիմության համակարգը բաց է թողել` առաջնորդվելով բացառապես կլանելու տրամաբանությամբ և ինքն էլ դառնալով իշխանության նույն տրամաբանության զոհը: Թեև, իհարկե, զոհ դառնալու հանգամանքը օրեցօր կասկածելի է դառնում, որովհետև եթե այս ամենում զոհ կա, ապա դա հասարակությունն ու պետությունն են:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում